Պրեմիում դասի փակ բնակելի համալիր հանգիստ և գեղատեսիլ Քանաքեռավանում
460,000 ֏
Գինը մեկ քմ-ի համար
215 մ2
Բնակելի տարածք
428 մ2
Հողատարածք
5 տարի
Անվճար սպասարկում
Նախագծի Մասին
Առանձնացված և փակ քոթեջային համայնքը բաղկացած է 15 բնակելի տներից՝ տեղակայված Քանաքեռավանի էկոլոգիապես մաքուր և հանգիստ գոտում։ Շքեղ տներ, հարմարավետ այգիներ և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ խաղաղ, ապահով և հարմարավետ կյանքի համար։
Բնություն
Մաքուր օդ և գեղեցիկ բնություն, հեռու քաղաքի աղմուկից
Անվտանգություն
Առաջադեմ անվտանգության համակարգեր, 24-ժամյա հսկողություն, տեսահսկման համակարգ, փակ տարածք և հեռավար էլեկտրոնային մուտք:
Հասանելիություն
Երևանի կենտրոնից ընդամենը 25 րոպե:
3 Ավտոմեքենաների կայանատեղի
63 մ² ընդարձակ կայանատեղի՝ նախատեսված երեք ավտոմեքենայի համար, ինչն ապահովում է բարձր հարմարավետություն և ազատ տեղաշարժ ընտանիքի բոլոր անդամների ու հյուրերի համար։
Բարեկարգված այգի
Կանաչապատ և բարեկարգ բակ, դեկորատիվ ծառեր, պրոֆեսիոնալ այգեպանի ծառայություններ
Արևային կայան՝ 10 կՎտ հզորությամբ
Քոթեջի արժեքի մեջ ներառված է 10 կՎտ հզորությամբ արևային կայան, որն ամսական արտադրում է մոտ 60.000 դրամին համարժեք էլեկտրաէներգիա
Զարգացած ենթակառուցվածք
Քանաքեռավանը այսօր ամենաարագ զարգացող շրջաններից է՝ համալրված ժամանակակից և բազմազան ենթակառուցվածքներով։
Ազատություն կոմունալ վճարներից
Բարձր արագության ինտերնետ, կենտրոնացված ջրամատակարարում և հարակից տարածքի բարեկարգում՝ անվճար 5 տարվա ընթացքում:
Ջերմային պոմպեր
Նորարար Air-to-Water տեխնոլոգիայի շնորհիվ ձեր տանը կլինի շուրջօրյա տաք ջուր, ձմռանը՝ կատարյալ ջերմություն, իսկ ամռանը՝ հաճելի սառնություն
Լուսանկարներ՝ «Free Zone» բնակելի համալիրից
Առաջին և երկրորդ հարկերի պլան
Գնողը կարող է պատվիրել միջնապատերի կառուցում՝ իր անհատական նախագծի համապատասխան